ԱՄՆ-ում ուժեղացնում են կառավարական շենքերի հսկողությունը

11:46 • 29.10.14

ԱՄՆ իշխանությունները որոշում են կայացրել ուժեղացնել Վաշինգտոնում և այլ խոշոր քաղաքներում կառավարական շենքերի հսկողությունը՝ իսլամական խմբավորումների կողմից ահաբեկչություններ իրականացնելու կոչերի պատճառով, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Ինչպես պարզաբանել է ԱՄՆ ազգային անվտանգության նախարար Ջեյ Ջոնսոնը, անվտանգության ուժեղացված միջոցները կապված են նաև Կանադայի խորհրդարանում օրերս տեղի ունեցած միջադեպի հետ, որտեղ զինված տղամարդը սպանել էր երկու զինծառայողի:

 

«Մենք սահմանում ենք այդ նախազգուշական միջոցները կառավարական անձնակազմի և հաստատությունների, ինչպես նաև դրանց այցելուների անվտանգության համար»,- ասված է Ջոնսոնի հայտարարության մեջ:

 

Իշխանությունները նաև կոչ են անում անվտանգության ծառայություններին և քաղաքացիներին առավել ուշադիր լինել և հաղորդել պետական հաստատությունների մոտակայքում ցանկացած կասկածելի ակտիվության մասին: