Վենեսուելան հետ է կանչում Իսպանիայից իր դեսպանին

11:49 • 29.10.14

Վենեսուելայի իշխանությունները հետ են կանչում Իսպանիայից դեսպանին՝ խորհրդակցությունների նպատակով։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը կոչ է արել ազատ արձակել վենեսուելական ընդդիմության առաջնորդին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Անցած շաբաթ Ռախոյը հանդիպել է վենեսուելացի ընդդիմադիր գործիչ Լեոպոլդ Լոպեսի կնոջ հետ և հանդիպման ընթացքում հայտարարել իր երկրի և Եվրամիության մտահոգության մասին՝ կապված Լոպեսի դեմ դատական գործընթացի հետ:

 

Դրանից հետո Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ մտադիր է վերանայել Իսպանիայի հետ հարաբերությունները՝ իր երկրի ներքին գործերին միջամտության պատճառով: