105-ամյա բրիտանացի «Շինդլերն» արժանացել է Չեխիայի բարձրագույն պարգևի (լուսանկարներ, տեսանյութ)

11:39 • 29.10.14

«Բրիտանացիների Շինդլեր» անունը ստացած նախկին բրոքեր Նիկոլաս Ուինթոնը 105 տարեկանում արժանացել է Չեխիայի Հանրապետության բարձրագույն պարգևի՝ նացիստների կողմից շրջափակված Պրահայից հարյուրավոր հրեա երեխաների փրկելու համար, գրում է The Daily Mail-ը։

 

Ուինթոնը համակենտրոնացման ճամբարներից փրկել է ավելի քան 650 երեխայի՝ գնացքներով տեղափոխելով նրանց Մեծ Բրիտանիա և խնամակալ ընտանիքներ փնտրելով նրանց համար։

 

Նա «Սպիտակ առյուծ» պարգևը ստացել է Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանից, ով նկարագրել է Ուինթոնին որպես «մարդասիրության, ինքնանվիրման, քաջության և համեստության օրինակ»։

 

Ելույթ ունենալով իր օգնությամբ փրկված մարդկանցից մի քանիսի առաջ՝ Ուինթոնն ասել է. «Շնորհակալություն բոլորին։ Ես հիացած եմ, որ երեխաներից շատերը դեռ այստեղ են»։ Նա նաև գովեստի խոսքեր է ասել այն ընտանիքներին, որոնք երեխաներին ընդունել են իրենց տանը Բրիտանիա տեղափոխվելուց հետո։

 

Ուինթոնին ուղեկցել են որդին, թոռները, դուստրը և նրա ամուսինը։

 

1938թ. դեկտեմբերին լոնդոնցի բորսայի բրոքեր Ուինթոնը գործերով մեկնում է Պրահա և այցելում փախստականների ճամբար։ Նրա ջանքերով երեխաները տեղափոխվում են Մեծ Բրիտանիա, որտեղ թերթերում Ուինթոնը հայտարարություններ է տալիս՝ երեխաների համար ընտանիքներ փնտրելու համար։

Tribute: Sir Nicholas Winton receives the Czech Republic's highest honour during a ceremony at Prague Castle after saving hundreds of Jewish children from Nazi-occupied Prague on the eve of World War Two

Honoured: Sir Nicholas received the Order of the White Lion from Czech president Milos Zeman (centre), who previously described him as 'an example of humanity, selflessness, personal courage and modesty'

Sir Nicholas Winton receives applause from the audience which included his family and some of the 650 children he rescued from certain death in concentration camps by transporting them to the UK on trains and finding them foster families in 1939

Saviour: Former stockbroker Sir Nicholas Winton with one of the children he rescued from Czechoslovakia

70th Anniversary Of The Kindertransport Trains Where Sir Nicholas Winton Rescued 669 Mainly Jewish Children From Nazi Occupied Czechoslovakia

A statue of Sir Nicholas unveiled in 2009 at Prague Main railway station to mark the 70th anniversary of his his remarkable rescue

In his debt: World War Two survivors walk along the train platform at London's Liverpool Street Station where Jewish children from former Czechoslovakia arrived on The Winton Train, so named after Sir Nicholas, to mark the 70th anniversary of their rescue