Այս տարի աշխարհում արդեն 56 լրագրող է զոհվել. զեկույց
Russia Today-ը հայտնում է, որ այս տարի աշխարհում արդեն 56 լրագրող է զոհվել՝ վկայակոչելով «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության զեկույցը:
Ըստ այդմ՝ անցած տարի նույն թիվը կազմել է 80:
Այս տարի առանձնահատուկ շեշտվում է, որ լրագրողները զոհվել են թեժ կետերում՝ Սիրիայում, Իրաքում, Գազայում և Ուկրաինայի արևելքում: Նրանց թվում են նաև ծայրահեղականների կողմից մահապատժի ենթարկված ամերիկացի լրագրողներ Ջեյմս Ֆոուլին և Սթիվեն Սոթլոֆը:










