ԵՏՄ-ին անդամակցելով` մենք «և՛, և՛»-ի երկրորդ «և՛»-ն ապահովեցինք, մնում է առաջինը. Կարեն Բեքարյան
«Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ, վերլուծաբան Կարեն Բեքարյանը, պատասխանելով Tert.am-ի հարցին, թե ինքը մշտապես կողմ է եղել Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցությանը, այժմ, երբ Հայաստանը նախընտրեց անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը, ինչպե՞ս է գնահատում այդ ընտրությունը, պատասխանեց, թե այդ «նախընտրել» բառն իրեն դուր չի գալիս:
«Որպես երկիր՝ մեզ համար շատ կարևոր և շատ արդիական է, որ փորձենք համադրել այդ գործընթացները և ունենալ «և՛, և՛» սկզբունքը»,-արձագանքեց Կարեն Բեքարյանը:
Նրա բնութագրմամբ՝ «Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միացմամբ մենք «և՛, և՛»-ի երկրորդ «և՛»-ն ապահովեցինք»:
«Հիմա պետք է մտածենք այդ առաջին «և՛»-ն ապահովելու մասին: Ինչքան շուտ լինի դա՝ այնքան լավ»,-ասաց Կարեն Բեքարյանը:










