Հայաստանում ձերբակալվել է «օրենքով գող» Զապը. ոստիկանություն

17:14 • 30.10.14

Քրեական հեղինակություն «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը, ով վերջերս էր Հայաստան ժամանել, ձերբակալվել է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության աշխատակիցների կողմից: Այս մասին Tert.am-ին փոխանցեցին ոստիկանությունից:


Նշենք, որ Անդրանիկ Սողոյանը միջազգային հետախուզման մեջ էր. Չեխիայի իրավապահները նրա նկատմամբ հետախուզում էին հայտարարել դրամաշորթություն և սպանություն կատարելու համար: