Ադրբեջանում լրագրող է ձերբակալվել

11:55 • 30.10.14

Բաքվում ձերբակալվել է «Ազերբայջան սաաթի» («Ադրբեջանի ժամ») հեռուստաընկերության տեխնիկական տնօրեն Խալիդ Գարաևը:

 

Ինչպես տեղեկացնում է haqqin.az կայքը, այդ մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է լրագրող Խադիջա Իսմայիլովան:

 

Վերջինիս խոսքով՝ Խալիդ Գարաևը զանգահարել է իրեն և հաղորդել, որ պահվում է Բինագադիի ոստիկանության 4-րդ բաժնում: Դրանից հետո նրա հետ կապ հաստատել չի հաջողվել:

 

Լրագրողը նաև չի բացառում, որ Գարաևը պահվում է Ազգային անվտանգության նախարարությունում: