«Ես դեռ բավական ուժ ու եռանդ ունեմ`շարունակելու կյանս». քաղցկեղով հիվանդ կինը, ով որոշել էր վերջ դնել կյանքին, մտափոխվել է
29-ամյա ամերիկուհին, ով տառապում է ուղեղի 4-րդ աստիճանի քաղցկեղով և ում բժիշկներն ապրիլին հայտնել էին, որ իրեն 6 ամսվա կյանք է մնացել, որոշել էր նոյեմբերի մեկին ընդհատել իր կյանքը արհեստական դեղամիջոցներով:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը` այժմ Բրիթանի Մեյնարդը որոշել է հետաձգել իր մտադրությունն իրականացնելը, քանի որ իրեն այնքան վատ չի զգում: Ինչպես պատմում է ամերիկուհին՝ ինքը «բավարար ուժ ու եռանդ ունի, աշխույժ է, կարողանում է ժպտալ ընկերների և ընտանիքի հետ, և զգում է, որ դեռ ժամանակը չէ», սակայն նշում է, որ զգում է առողջական վիճակի վատթարացումը:
Նորապսակ կինը այս ուրբաթ իրականացրել է իր երազանքներից մեկը` ամուսնու հետ այցելելով Արիզոնայի «Մեծ կիրճը», որը ցանկացել է տեսնել մահից առաջ: Այդ մասին նա հայտնել է չորեքշաբթի հրապարակած տեսանյութում` ուրախությամբ նշելով, որ կարողացել է իրականացնել ուղևորությունը Օրեգոնից Արիզոնա: Կինն ընտանիքի հետ միասին Կալիֆորնիայից է տեղափոխվել Օրեգոն, որտեղ գործում է «Արժանապատիվ մահվան օրենքը»:











