Օսլոյից Նյու Յորք թռչող օդանավի չվերթը հետաձգվել է օդաչուի խցիկում հայտնաբերված մկան պատճառով
Նորվեգական օդանավը, որն առանց այդ էլ՝ բազմիցս աչքի է ընկել թռիչքներ հետաձգելով, այս անգամ հարկադիր կերպով հետաձգել է հինգշաբթի նախատեսված թռիչքը դեպի ԱՄՆ՝ օդաչուի խցիկում հայտնաբերված մկան պատճառով:
Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը` օդանավի անձնակազմի ներկայացուցչի խոսքով` օդաչուները մուկ են հայտնաբերել անձնակազմի խցիկում, որից հետո ստիպված են եղել ստուգել` արդյո՞ք բոլոր լարերն ու միացումներն անվնաս են, թե՞ կենդանին հասցրել է կրծոտել դրանք:
Օդանավն օդ բարձրացել Օսլոյում և ուղևորվում էր Նյու Յորքի Քենեդու անվան օդնավակայան:










