Կալիֆորնիայում 21-օրյա կարանտին է հայտարարվել՝ Էբոլա վիրուսի հայտնաբերման համար
ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի իշխանությունները 21-օրյա կարանտին են հայտարարել Էբոլա համաճարակով աֆրիկյան երկրներից ժամանած մարդկանց համար։
21 օրվա ընթացքում այն ուղևորները, ովքեր կժամանեն վտանգավոր կետերից, բուժզննման կենթարկվեն, գրում է korrespondent.net-ը։
Կալիֆորնիայի առողջապահության վարչության տվյալների համաձայն՝ բոլոր նրանք, ովքեր ժամանում են Էբոլայով վարակված երկրներից, պետք է պարտադիր ստուգման ենթարկվեն օդանավակայանում՝ ժամանման պահին։
Ընդ որում՝ ամեն դեպք ուսումնասիրվելու է առանձին, սակայն, թե որտեղ են գտնվելու ուղևորները կարանտինի ժամանակ, չի նշվում։
Ավելի վաղ ապահովության նման միջոցներ էին ձեռնարկվել նաև Նյու Յորքում, Նյու Ջերսիում և Իլինոիսում։










