Մալավիում փղերը ոտնահարել են 7 մարդու
Մալավիի գյուղերից մեկը շրջապատող մետաղյա ցանկապատը բնակիչները կտրել են, որպեսզի հանձնեն մետաղների ընդունման կետ։ Այս քայլի հետևանքով գյուղ է մտել երկու փիղ և ստնահարելով սպանել գյուղի 7 բնակչի, գրում է gazeta.kz-ն։
Սպանվածների թվում է 8-ամյա երեխա և 78-ամյա մի ծերունի, գրում է TASS գործակալությունը։
Մարդասպան փղերին հաջողվել է ետ քշել դեպի գյուղին հարակից արգելոց, որտեղից նրանք եկել էին, ոստիկանների և կամավորների ջանքերի շնորհիվ։
Ոստիկանության ներկայացուցիչ Էնդրյու Մայավոն ասել է, որ որքան հիշում է՝ սա առաջին դեպքն է, երբ այդքան մարդ է սպանվում փղերի պատճառով։










