«Գազպրոմի» պատվիրակությունը լքել է գազի վերաբերյալ եռակողմ բանակցությունները

14:19 • 30.10.14

Ռուսական «Գազպրոմ» ընկերության պատվիրակությունը լքել է ԵՄ-Ուկրաինա-Ռուսաստան ձևաչափով անցկացվող գազի վերաբերյալ եռակողմ բանակցությունները, հաղորդում է gazeta.ru-ն:

 

Ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը հայտարարել է, որ Ուկրաինան և Եվրահանձնաժողովը պետք է քննարկեն մի շարք հարցեր, որոնք կապված են գազի մատակարարումը ֆինանսավորելու հետ:

 

«Եթե խոսելու բան լինի, կվերադառնանք: Եվրոպական հանձնաժողովն Ուկրաինայի հետ պետք է կարգավորեն ֆինանսավորման հետ կապված մի շարք հարցեր: Առանց դրա՝ անիմաստ է շարունակել եռակողմ ձևաչափով»,- հայտարարել է նա:

 

Նրա խոսքով՝ «Գազպրոմն» առաջիկա ժամերին չի շարունակելու բանակցությունները:

 

Ավելի վաղ Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտարարել էր, որ գազի մատակարարման հարցերի հետ կապված եռակողմ բանակցությունները կշարունակվեն հոկտեմբերի 30-ի երեկոյան: