Կադիրովը հայտնել է, որ Գրոզնիում նոր օդանավակայան կկառուցվի
Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը հայտնել է, որ Գրոզնիում նոր օդանավակայան կկառուցվի, գրում է gazeta.ru-ն:
«Ցանկանում եմ ձեզ շատ կարևոր նորություն հայտնել: Մենք որոշում ենք կայացրել նոր օդանավակայան կառուցել: Նախագիծը կիրականացվի արտաբյուջետային ներդրումների գրավման ճանապարհով»,- գրել է նա Instagram-ի իր էջում:
Նա նշել է, որ օդանավակայանը կդառնա ամենահարմարը երկրում:
«Գրոզնիում պարբերաբար ժամանում են խոշոր գործարարներ, քաղաքական գործիչներ, գիտության և մշակույթի գործիչներ, ֆորումներ և գիտական համաժողովներ են անցկացվում տասնյակ երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ: Բնականաբար, նրանց հարկավոր են հարմարավետ պայմաններ»,- ընդգծել է Կադիրովը:










