«Իսլամական պետության» գրոհայինները 25 քուրդ երեխայի են ազատ արձակել
Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններն ազատ են արձակել 25 քուրդ դպրոցականի՝ նախկինում առևանգված 150 երեխաներից վերջին խմբին, հայտնում է Интерфакс-ը՝ լիբանանյան Daily Star պարբերականին հղումով։
«Նրանց բաց են թողել այսօր Մանբիջ քաղաքում։ Սա վերջին խումբն է»,- գրում է պարբերականը։
13-14 տարեկան դպրոցականները գերի էին ընկել իսլամիստներին, երբ Քոբանի էին վերադարձել Հալեպում քննությունները հանձնելուց հետո։
ԻՊ-ի ահաբեկիչները հաճախ գերի են վերցնում քաղաքացիական անձանց, լրագրողների և զինվորականների։ Քրդերին գրոհայինները հետապնդում են կրոնական դրդապատճառներով։










