Պեսկովը հերքել է Ռուսաստանի ՆԳՆ ղեկավարի հրաժարականի մասին լուրերը
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ չունի տեղեկություններ այն մասին, որ ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևն իբր հրաժարականի մասին դիմում է գրել, հաղորդում է Interfax.ru-ն:
«Առաջին անգամ եմ այդ մասին լսում: Ինձ այդ մասին ոչինչ հայտնի չէ»,- ասել է Պեսկովը Interfax.ru-ին:
Ավելի վաղ «Дождь» հեռուստաալիքը, վկայակոչելով Ներքին գործերի նախարարությունում իր սեփական աղբյուրին, հայտնել էր, որ Կոլոկոլցևը հրաժարականի դիմում է գրել:










