Նոբելյան մրցանակակիրը 50.000 դոլար է հատկացրել Գազայում դպրոցի վերականգնմանը

12:19 • 30.10.14

Պակիստանցի երիտասարդ իրավապաշտպան Մալալա Յուսուֆզայը, որն արժանացել էր Խաղաղության Նոբելյան մրցանակին, գումար է հատկացրել Պաղեստինում ավերված դպրոցի վերականգնմանը:

 

Ըստ The Telegraph-ի՝ նա 50.000 ԱՄՆ դոլար է նվիրաբերել ՄԱԿ-ին. այդ գումարը նա ստացել էր World Children's Prize-ի՝ մեկ այլ հեղինակավոր պարգևի շրջանակներում: Մալալան ասել է, որ Պաղեստինի բնակչության կեսից ավելին 18 տարեկանից փոքր է, և նրանք արժանի են որակյալ կրթության:

 

Դպրոցն ավերվել էր վերջին պաղեստինա-իսրայելական 7-շաբաթյա պատերազմի ժամանակ: