Ղրիմում ներդրողները կազատվեն հարկերից. Մեդվեդև
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ղրիմում ներդրողներին կազատեն մի շարք հարկերից՝ մինչև 10 տարի ժամկետով, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նրա խոսքով՝ Ղրիմում ազատ տնտեսական գոտու վերաբերյալ օրենքի նախագծերի շրջանակներում նախատեսվում է նաև «ազատ դրոշի և հարմար նավահանգստի» ռեժիմի սահմանում նավահանգիստներում, ինչը կհեշտացնի մաքսային գործընթացները:
ՌԴ վարչապետը նշել է, որ կառավարությունում հույս ունեն՝ նման միջոցները կխթանեն թերակղզում գործնական ակտիվությունը և կապահովեն ներդրումների հոսք:










