Փեսացուն լքել է հարսնացուին, ով լուսանկարվելու համար այնպես էր շպարվել, որ տարեց կնոջ դեմք ունենա (լուսանկարներ, տեսանյութ)
Հոլիվուդյան դերասանուհի, գեղեցկության խորհրդանիշ Օդրի Հեփբերնը ժամանակիn ասում էր, որ «կնոջ գեղեցկությունը միայն աճում է տարիների հետ»:
Ինչպես գրում է Daily Mail-ը` ամուսնության պատրաստվող չինուհին այդ միտքը շատ բառացիորեն է ընդունել, ինչն, իհարկե, չի գոհացրել փեսացուին: Երկուշաբթի երիտասարդ փեսացուն լքել է իր հարսնացուին, ով նախաամուսնական լուսանկարմանը ներկայացել է այնպիսի շպարով, որը նրան ծեր կնոջ տեսք է հաղորդել:
Երբ հարսնացուն ժամանել է նկարահանման վայր, տղամարդը բարկացել է, որից հետո նրանք սկսել են վիճել անցորդների աչքի առաջ: Փեսացուն պահանջել է մաքրել շպարը, սակայն աղջիկը հրաժարվել է, որից տղան էլ ավելի է բարկացել և հեռացել է` թողնելով աղջկան փողոցում լացելով:
















