Ուտելի զգեստներ Փարիզի շոկոլադի տոնավաճառում (լուսանկարներ)
Փարիզում բացվել է Salon du Chocolat շոկոլադի հոբելյանական 20-րդ տոնավաճառը։ Ըստ ավանդույթի՝ «քաղցր» սրահը բացվել է շոկոլադե զգեստների նորաձևության ցուցադրությամբ, գրում է РИА Новости-ն։
Փարիզյան տոնավաճառում շոկոլադե զգեստները ցուցադրում են հայտնիները։ Ներկայացվել է մոտ 70 կանացի և տղամարդկանց հագուստ, որոնք արված են շոկոլադից աշխարհահռչակ հրուշակագործների կողմից։
Փարիզի շոկոլադի տոնավաճառն ամենախոշորներից է աշխարհում։ Fashion Chocolate Show ցուցադրությունն անցկացվում է յուրաքանչյուր տարի՝ «Երեխայի ձայնը» բարեգործական կազմակերպությանն աջակցելու նպատակով։ Այս տարի շոուի կազմակերպիչները որոշել են գրավել այցելուների ուշադրությունը կակաոյի դաշտերում երեխաների շահագործման խնդիրների հանդեպ։
Այցելուների կարծիքով՝ որոշ զգեստներ հրուշակագործության և ինժեներային արվեստի իրական ստեղծագործություններ են։






















































