Շոտլանդիան սննդամթերքի և ըմպելիքների տարվան է պատրաստվում
Գալիք տարին Շոտլանդիայում սննդամթերքի և ըմպելիքիների նշանի տակ է անցնելու: Դա լավագույն ժամանակն է` ուսումնասիրելու ամենատարբեր վայրերը, որտեղ կարելի է սնվել, ըմպելիքներ փորձել և նույնիսկ` հարսանեկան արարողություններ անցկացնել: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով travel.ru-ին:
Զբոսաշրջիկները Շոտլանդիայում կկարողանան ճաշել Michelin-յան ռեստորաններից մեկում, վայելել օմար` տապակած կարտոֆիլի հետ` լողափին գտնվող ռեստորաններից մեկում, համտեսել տեղական այլ յուրահատուկ ճաշատեսակներ ևս՝ շոտլանդական ձկան ապուր, հարած սերուցքից պատրաստված ավանդական դեսերտ, վիսկի, մեղր, ազնվամորու և բոված վարսակի փաթիլներ:
Իսկ ամենահայտնի շոտլանդական ալկոհոլային խմիչքը՝ վիսկին, կարելի է համտեսել ոչ միայն տեղական բարերում, այլև՝ հենց վիսկիի գործարանում, ինչպես նաև` թեմատիկ փառատոների ընթացքում:










