Երեք թշնամական ահաբեկչական խմբավորումներ միավորվել են սիրիական ընդդիմության դեմ. ԶԼՄ-ներ

12:19 • 30.10.14

Երեք թշնամական ահաբեկչական խմբավորումներ որոշել են միավորվել, այսպես կոչված, Սիրիական ազատ բանակի ընդդիմադիրների դեմ Սիրիայի հյուսիսային Իդլիբ շրջանում, հաղորդում է ТАСС-ը՝ վկայակոչելով «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը:

 

Ծայրահեղականները զգալի քանակական առավելություն ունեն Սիրիայի ազատ բանակի նկատմամբ, որը հանդես է գալիս իշխանությունից ներկայիս սիրիական ղեկավարությանը հեռացնելու օգտին:

 

Զինված ընդդիմադիրների դեմ մարտեր անցկացնելու համար միասնական ճակատով հանդես կգան երեք խմբավորումներ՝ «Ջեբհաթ ան-Նուսրան», «Իսլամական պետությունը» և «Ջունդ ալ-Աքսան»:

 

Այժմ բախումներ են տեղի ունենում Ջեբել էզ-Զավիա շրջանում: Ինչպես նշում է «Ալ-Արաբիան», Սիրիական ազատ բանակի կողմից կռվում է մոտ 500 մարդ, մինչդեռ նրանց դեմ է հանդես գալիս «Ջեբհաթ ան-Նուսրա»-ից 6 հազար մոջահեդ, որոնց օգնության են շարժվել «Ջունդ Ալ-Աքսայից» 700 ծայրահեղական և «Իսլամական պետության» մի ամբողջ խումբ: Նրանց քանակի մասին տեղեկություններ դեռ չկան: Գրոհայինները լավ զինված են. ի տարբերություն Սիրիական ազատ բանակի, նրանք ունեն տանկեր և այլ զրահատեխնիկա: