Զամբիան ժամանակավորապես շոտլանդացի կգլխավորի

12:08 • 30.10.14

Զամբիայի ղեկավարի պարտականությունները 3 ամսով՝ մինչ երկրում նախագահական արտահերթ ընտրությունների անցկացումը, կկատարի 70-ամյա շոտլանդացի Գայ Սքոթը, գրում է gazeta.kz-ն։ 

 

Ժամանակավոր նախագահ նշանակված Սքոթը երկրի փոխնախագահն է։ Նա ծագումով շոտլանդացի է, և նրա ծնողները Զամբիայից չեն, ինչի պատճառով նա չի կարող մասնակցել ընտրություններին։

 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 28-ին Լոնդոնում վախճանվել է Զամբիայի նախագահ Մայքլ Սաթան, որից հետո նշանակվել են արտահերթ նախագահական ընտրություններ։

Սաթան Լոնդոն էր ուղևորվել բուժման նպատակով, նրան ուղեկցել էր առաջին տիկին Կրիստին Կասեբին։