Իշխանափոխության հնարավորություն կա՝ լեգիտիմ ընտրությունների միջոցով. Մանվել Բադեյան

20:18 • 31.10.14

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մանվել Բադեյանը, Tert.am-ի հետ զրույցում արձագանքելով ընդդիմադիր եռյակի կողմից հնչող իշխանափոխության պահանջներին, ասաց, թե իշխանափոխության հնարավորությունը երաշխավորված է մեր Սահմանադրությամբ:


«Սահմանադրությամբ ասվում է, որ իշխանություններն ընտրվում են ժողովրդի կողմից, հինգ տարին մեկ ընտրություններ են կազմակերպվում թե՛ նախագահի, թե՛ Ազգային ժողովի: Եվ, այո՛, իշխանափոխության հնարավորություն կա՝ լեգիտիմ ընտրությունների միջոցով»,-ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:


Վերջինիս խոսքով՝ եթե որևէ քաղաքական ուժ ուզում է գալ իշխանության հենց այդ միջոցով, ապա այդտեղ որևէ հակաօրինական բան չկա:


«Հակաօրինական է այն, երբ փորձում են դրանից բացի այլ ճանապարհով իշխանափոխության հասնել: Սա է խնդիրը»,-ասաց Մանվել Բադեյանը: