2014թ-ի առաջին ինը ամիսներին Հայաստան է ժամանել 941 հազ 151 զբոսաշրջիկ
2014թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանի Հանրապետություն է ժամանել 941 հազ 151 զբոսաշրջիկ, ինչը 2013 թ-ի նույն ժամանակաշրջանի նկատմամբ ավելի է 13.6%-ով: Այսինքն նախորդ տարի առաջին ինը ամիսների ընթացքում Հայաստան էր ժամանել 677 հազ. 906 զբոսաշրջիկ: Այս ցուցանիշն այսօր հրապարկել է Ազգային վիճակագրական ծառայությունը:
Ըստ նույն հրապարակման՝ 2014թ. հունվար-սեպտեմբերին զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 886 հազ. 251 մարդ, ինչը 2013թ. համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ աճել է 12.5%-ով:










