Դերասան Մարատ Բաշարովը դաժան ծեծի է ենթարկել կնոջը (լուսանկար)
ՌԴ դերասան Մարատ Բաշարովը ծեծի է ենթարկել իր 39-ամյա կնոջը՝ դերասանուհի Եկատերինա Արխարովային, ինչի մասին հայտնի է դարձել ռուսական «Прямой эфир» հաղորդման ժամանակ։
Հաղորդման ժամանակ նշվել է, որ դերասանուհին գիտակցությունը կորցրել է, այժմ նա ուշքի է եկել և արդեն սկսել է խոսել։ Նշվում է, որ Բաշարովը նրան հասցրել է գանգուղեղի վնասվածք և կոտրել է քիթը, գրում է kp.ru-ն։
Այս արարքը դատապարտել է Եկատերինայի ազգականը՝ հայտնի դերասան Էմանուիլ Վիտորգանը։ Իսկ նրա կինը դերասանին անվանել է «որոշակի տեսակի պատկանող փողոցային տղամարդ»։
Դերասանն ալկոհոլային ազդեցության տակ ծեծի է ենթարկել կնոջը, ապա դրանից հետո արհամարհական կարճ հաղորդագրություն ուղարկել կնոջ մորը։
Եկատերինան պատմել է, որ ամուսինն իրեն դաժանաբար ծեծելուց հետո ծաղրանքով հարցրել է. «Ինչո՞ւ է քթիցդ արյուն գալիս։ Ընկե՞լ ես»։
Եկատերինան նաև պատմել է, որ դա առաջին դեպքը չէ, երբ Բաշարովն իրեն ընտանեկան բռնության է ենթարկում, սակայն նա բազմիցս ներել է դերասանին։
Ինքը՝ դերասանը, չի ընդունում իր մեղքը, ասելով, որ Եկատերինան ընկել է և կոտրել քիթը։
Դերասաններն ամուսնացել են ամռանը՝ հունիսին։
Դերասանուհու փաստաբան Լեոնիդ Իսաևը նշել է, որ կոմայի հասցնելը ծանր հանցագործությունների թվին է դասվում և եթե Եկատերինան որոշի դատի տալ ամուսնուն, ապա դրա համար բոլոր ապացույցները կան, ներառյալ՝ բժշկական տեղեկանքները և տան անվտանգության նկարահանումները։














