Պեկինի մետրոյում արգելել են Հելոուինի հագուստները
Չինաստանի մայրաքաղաքի իշխանություններն արգելել են հոկտեմբերի 31-ին նշվող Հելոուինի տոնին դիմակահանդեսային հագուստով մետրո մուտքը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Այդ պահանջը բացատրվում է մտավախություններով, որ «վախենալու հագուստները» և դիմահարդարումը, որոնք օգտագործվում են այդ տոնին, կարող են վախեցնել մարդկանց, ովքեր չգիտեն այդ տոնի մասին:
Ավելի վաղ հաղորդվել է, որ նման հագուստ հագած չորս կին երեխաների են վախեցրել Շանհայի մետրոյում:










