«Բրիգադա» սերիալի դերասանը վիրավորվել է հրաձգության ժամանակ

14:46 • 31.10.14

Մոսկվայում տեղի ունեցած հրաձգության ժամանակ վիրավորվել է դերասան Ֆիլիպ Ֆեոկտիստովը, որը հանդիսատեսի լայն շրջանակին հայտնի է «Բրիգադա» սերիալից:

 

«Գազետա»-ն նշում է, որ միջադեպով զբաղվում են իրավապահները: Հայտնի է, որ դերասանը վիրավորվել է իր հարևանի հետ վեճի հետևանքով: 

 

Ֆեոկտիստովը հայտնի է նաև «Սիբիրյան սափրիչը» ֆիլմում իր դերակատարումով: