Բուրկինա Ֆասոյի նախագահը հրաժարական է տվել
Բուրկինա Ֆասոյի նախագահ Բլեզ Կոմպաորեն լքել է իր պաշտոնը, գրում է gazeta.ru-ն: Այդ մասին հայտարարել է նախագահական գվարդիայի ներկայացուցիչը:
Իսաակ Զիդան այդ հայտարարությունն արել է Ուագադուգու մայրաքաղաքի կենտրոնական հրապարակում տասնյակ հազարավոր մարդկանց առաջ, ովքեր պահանջել են նախագահ Բլեզ Կոմպաորեի հրաժարականը կատաղի բողոքի ցույցերի օրվանից հետո:
Բացի այդ, Կոմպաորեն առանձին հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ պետության ղեկավարի պաշտոնը թափուր է: Նա նաև կոչ է արել ընտրություններ անցկացնել առաջիկա 90 օրերի ընթացքում:










