Դամասկոսը ցանկանում է Թուրքիային և Սաուդյան Արաբիային տեսնել Սիրիայի «բարեկամների նոր խմբի» կազմում

10:37 • 31.10.14

Դամասկոսը ցանկանում է Թուրքիային և Սաուդյան Արաբիային Սիրիայի «բարեկամների նոր խմբի» կազմում տեսնել, սակայն այն պայմանով, որ նրանք կվերանայեն իրենց քաղաքականությունը և կհրաժարվեն այդ երկրի տարածքում գործող ահաբեկիչներին աջակցելուց: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաաֆարին՝ պատասխանելով ТАСС-ի թղթակցի հարցին:

 

«Նրանք պետք է լինեն այդ խմբի մասնակիցներ, բայց այն պայմանով, որ փոխեն իրենք քաղաքականությունը: Մենք չենք կարող թույլ տալ, որ երկիրը, որը սատարում է ահաբեկչությանը, մեկ սեղանի շուրջ նստի «Սիրիայի ընկերների» հետ և քննարկի ահաբեկչության դեմ պայքարը: Դա իմաստ չունի բոլորովին»,- ասել է նա:

 

«Ինչպե՞ս կարելի է լինել ընկեր, երբ ձեր տարածքում գտնվում են ճամբարներ Սիրիա ուղարկելուց առաջ ահաբեկիչների պատրաստման համար»,- հավելել է Ջաաֆարին: