Գլենդեյլաբնակ հայ կնոջը խարդախության մեղադրանք է ներկայացվել

11:22 • 31.10.14

ԱՄՆ-ի Ընտանեկան առողջության գործակալության համասեփականատեր, Գլենդեյլում բնակվող 38-ամյա հայ կնոջը մեղադրանք է առաջադրվել խարդախությանը մասնակցելու համար, որի միջոցով Medicare բժշկական ապահովագրության ծրագրից 22 միլիոն դոլար է խաբեությամբ կորզվել, հաղորդում է Glendale News-Press-ը:

 

Անժելա Ավետիսյանը, 67-ամյա լոսանջելեսաբնակ բժիշկ Ռոբերտ Գլազերը և նրանց հանցակիցները մեղադրվում են Medicare-ից ընդհանուր առմամբ 33 միլիոն դոլարի հաշիվ պահանջելու համար, որից 22 միլիոն դոլարը վճարվել է 2006 թվականի հունվարից 2014 թվականի մայիսը, ծառայությունների համար, որոնք անհրաժեշտ չեն եղել կամ երբեք չեն տրամադրվել:

 

Ավետիսյանը, ով Գլազերի հիվանդանոցի գրասենյակային ղեկավարն էր, վճարում էր մարդկանց հիվանդանոցի համար Medicare-ի հիվանդներ հավաքագրելու համար:

Հիվանդանոց այցելած հիվանդներին այնուհետ Գլազերը գրում էր ոչ անհրաժեշտ կարգադրություններ երկարատև բժշկական կուրսեր անցնելու համար, նրանց նշանակում տարբեր ստուգումներ, որոնք իրականում անհրաժեշտ չեն եղել: Գլազերն այնուհետ տալիս էր կեղծ դեղատոմսերն Ավետիսյանին և մյուս հանցակիցներին, ովքեր դրանք օգտագործում էին Medicare-ին կեղծ պահանջներ ներկայացնելու համար: