Գյումրիում սուր կտրող-ծակող գործիքով սպանության մեջ կասկածվողի ինքնությունը հայտնի է
Գյումրիում սուր կտրող-ծակող գործիքով սպանության մեջ կասկածվողի ինքնությունը հայտնի է. այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հոկտեմբերի 29-ին, ժամը 22.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում էր ստացվել, որ սրտի շրջանում սուր կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքով Գյումրի քաղաքի «Շիրակշին» կոչվող տարածքի տնակներից մեկից իրենց մոտ են տեղափոխել նշված տնակի բնակիչ, 1988 թ. ծնված Արտյոմ Ադանալյանին, որը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել էր:
Ոստիկանությունից հայտնում են, որ հոկտեմբերի 30-ին ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հոկտեմբերի 29-ին, ժամը 21.40-ի սահմաններում, «Շիրակշին» բանավան 170/106 տնակում, վիճաբանության ժամանակ, Արտյոմ Ադանալյանին դանակով հարվածել և սպանել է 1986 թ. ծնված Արթուր Մ.-ն:
Ձեռնարկվում են միջոցառումներ Արթուր Մ.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն:










