Կազանի բնակիչը հրդեհի ժամանակ աղբատար խողովակով 16 հարկ ցած է գլորվել
Կազանի բարձրահարկ շենքերից մեկում բռնկված հրդեհի ժամանակ բնակիչներից մեկն աղբատար խողովակով 16 հարկ ցած է գլորվել և ողջ մնացել, գրում է lenta.ru-ն՝ ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության Թաթարստանի գլխավոր վարչությանը հղումով։
Ինչպես նշվում է՝ տղամարդը մնացել է խողովակում, սակայն դեպքի վայր ժամանած փրկարարները նրան դուրս են բերել այնտեղից։
Նշվում է, որ 16-րդ հարկում բնակվող տղամարդը վիճաբանել է կնոջ հետ, ապա հեռացել հարկերի միջև գտնվող մառանն ու փակվել այնտեղ։ Կրակի հետ ազգույշ վարվելու հետևանքով հրդեհ է բռնկվել, և տղամարդն արագ ցատկել է աղբատար խողովակը։
Ժամանած հրշեջները լսել են տղամարդու աղաղակները խողովակից և բացելով այն՝ գտել և հանել նրան այնտեղից։
Բժիշկների օգնության անհրաժեշտություն չի առաջացել։ Երկու քառակուսի մետր տարածքում տարածված կրակը հրշեջներին հաջողվել է մարել։










