Խանջյան փողոցի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

15:35 • 31.10.14

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հոկտեմբերի 31-ին, ժամը 13.09-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Խանջյան փողոցի թիվ 58 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և հայտնաբերել 1934 թ. ծնված Ա. Ա.-ի դին: