Նորվեգիան հեղեղվել է հորդառատ անձրևների հետևանքով (լուսանկարներ)
Նորվեգիայում հորդառատ անձրևներ են: Տեղի ոստիկանությունը վստահեցնում է, որ տուժածներ չկան, սակայն շատ մարդիկ կորցրել են իրենց տները: Տասնյակ շինություններ ամբողջությամբ քանդվել են, հայտնում է segodnya.ua-ն:
Ընդամենը մի քանի ժամվա ընթացքում թագավորության արևմուտքում ռեկորդային քանակությամբ տեղումներ են եղել: Փոքր գետակը դուրս է եկել ափերից և վերածվել հսկայական և հզոր աղետի:
Հզոր ալիքը քանդել է տների հիմքերը, ճանապարհները և կամուրջները, քշել- տարել է ավտոմեքենաները: Տրանսպորտային երթևեկությունը դադարեցվել է ամբողջությամբ:
Փրկարարները տարհանել են տասնյակ մարդկանց, բարեբախտաբար, այս շրջանում բնակչության խտությունը մեծ չէ: Սակայն վնասն, այնուամենայնիվ, շատ մեծ է. այն արդեն գնահատել են տասնյակ մլն եվրո:














