Ուդմուրտիայում 12-ամյա աղջիկը մանկապիղծի է վնասազերծել

15:47 • 31.10.14

Ռուսաստանի Դաշնությունում՝ Ուդմուրտիայում, 12-ամյա աղջիկը կարողացել է վնասազերծել մանկապիղծին, ում հարվածել է դանակով, ապա անմիջապես ոստիկանություն ահազանգել, գրում է rg.ru-ն։

 

Ինչպես հայտնել են ՌԴ քննչական կոմիետի շրջանային վարչությունից, աղջիկն ուղևորվել է խանութ՝ գնումներ կատարելու, և խանութի ճանապարհին նրան է հանդիպել 26-ամյա մի երիտասարդ։

Երիտասարդը նախկինում դատվածություն է ունեցել գողության համար։

 

Հանցագործն աղջկան համոզելով տարել է մի ամայի տեղ և, դանակով սպառնալով, փորձել է սեռական բռնության ենթարկել նրան։ Աղջիկն առանց իրեն կորցնելու խլել է դանակը հանցագործի ձեռքից և հարվածել նրան դրանով։

 

Դա բավական էր, որ աղջիկը կարողանա փախչել և ահազանգել ոստիկանություն։ Բռնարարին ոստիկանությունը ձերբակալել է։

 

Հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ քրեական օրենսգրքի 132 հոդվածի 4-րդ մասի Բ կետի համաձայն՝ «սեռական բնույթի բռնի գործողությունների փորձ անչափահասի նկատմամբ»։

 

Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։