ԱՄՆ-ն չի հրաժարվում Բաշար Ասադին իշխանությունից զրկելու պլաններից. Պենտագոն

10:19 • 31.10.14

ԱՄՆ-ն շարունակում է հանդես գալ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին իշխանությունից տապալելու օգտին, հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելը, գրում է «Взгляд»-ը:

 

Դրա հետ մեկտեղ նա խոստովանել է, որ Սիրիայի և Իրաքի տարածքներում զգալի շրջաններ գրաված «Իսլամական պետություն» խմբավորման ուղղությամբ օդային հարվածները կարող են ձեռնտու լինել Սիրիայի նախագահին:

 

Թուրքիան հայտարարում է, որ կմասնակցի «Իսլամական պետության» դեմ գործողությանը միայն այն դեպքում, եթե կոալիցիոն ուժերի ռազմավարությունը նախատեսի ռազմական գործողություններ սիրիական կառավարական ուժերի դեմ: