ՌԴ-ն մտադիր չէ ներքաշվել պարտադրված առճակատման մեջ. Պուտին
ՌԴ-ն մտադիր չէ ներքաշվել առճակատման մեջ, որը նրան պարտադրում են, բայց պատրաստ է իրավահավասար երկխոսության բոլոր խնդիրների շուրջ, ուրբաթ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է ria.ru-ն:
«Ցանկանում եմ ընդգծել, որ Ռուսաստանը մտադիր չէ ներքաշվել առճակատման մեջ, որը մեզ պարտադրում են: Մենք բաց ենք համաշխարհային և տարածաշրջանային օրակարգի բոլոր խնդիրների վերաբերյալ իրավահավասար և հարգալից երկխոսության համար: Մեր ռազմական դոկտրինը պաշտպանական բնույթ է կրում: Դրա իրականացման գլխավոր խնդիրը երկրի ինքնիշխանությունը, խաղաղությունը և մեր քաղաքացիների հանգստությունն ապահովելն է»,- ասել է ՌԴ նախագահը Կրեմլում բարձր աստիճանների շնորհման և բարձրաստիճան պաշտոնների նշանակման առիթով սպաների հետ հանդիպման ժամանակ:
Նա նշել է, որ հարկավոր է «հետևողականորեն և հստակ իրականացնել Զինված ուժերի և ազգային անվտանգության համար պատասխանատու այլ կառույցների կատարելագործման պլանները»:










