Անկումից հետո Պուտինի վարկանիշը Ռուսաստանում վերականգնվել է

10:27 • 31.10.14

Սեպտեմբերին գրանցված Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վարկանիշի անկումից հետո (օգոստոսի 56%-ից՝ 49%-ի) այժմ դա կրկին վերականգնվել է, հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով «Левада-центр»-ի նոր ուսումնասիրությունը:

 

Ըստ այդմ՝ Պուտինի վարկանիշը վերականգնվել է առավելագույն աստիճանի՝ 87%-ի: Հարցվածներն ասել են, որ եթե առաջիկա կիրակի օրը նախագահական ընտրություններ լինեին, ապա նրանց 56%-ը նախապատվությունը կտար Պուտինին:

 

Մասնագետները վարկանշային տատանումները բացատրել են «մայիսից օգոստոս Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրմամբ, հակամարտության խորացմամբ»: Այժմ, երբ ֆորմալ հրադադար է գործում, «մարդիկ թեթևացած շունչ են քաշել»: Միևնույն ժամանակ մասնագետը նշում է, որ այժմ ռուսաստանյան հանրությանը պարզ է դարձել նաև, որ այդ երկրի դեմ պատժամիջոցներն առաջիկայում չեն վերացվելու։