Ամերիկյան հեռուստահաղորդավարուհին նմանակել է Պուտինին` մինչև գոտկատեղը մերկ լուսանկարվելով ձիու վրա
Ամերիկացի հանրահայտ հեռուստահաղորդավարուհի, գրող և երգիծաբան Չելսի Հենդլերը Instagram-ում Վլադիմիր Պուտինի՝ 2009 թվականին հրապարակված լուսանկարին նման լուսանկար է տեղադրել: Այս մասին հաղորդում է newsru.com-ը՝ հղում կատարելով The New York Daily News-ին:
Հենդլերը Պուտինի նույնանման լուսանկարի հետ միասին կոլաժի տակ «Կինը կարող է ամեն ինչ շատ ավելի լավ անել, քան տղամարդը» մակագրությունն է թողել:
Նկարը կայծակնային արագությամբ հեռացվել է Instagram-ի ադմինիստրատորների կողմից՝ վկայակոչելով մերկ լուսանկարների հրապարակումն արգելող կանոնները: Հանդլերն ի պատասխան գրել է. «Սա ո՞ր թվականն է, ի՞նչ է, տղամարդկանց կարելի է ի ցույց դնել իրենց մերկ մարմինը, իսկ կանանց՝ ո՞չ»:
Դրանից հետո նա կրկին տեղադրել է նույն լուսանկարը՝ թողնելով հետևյալ մակագրությունը՝ «Եթե Instagram-ի ադմինիստրացիան կրկին ջնջի այն, դա կնշանակի, որ Վլադիմիրն ավելի շատ իրավունքներ ունի, քան ես: Քննարկե'ք այդ հարցը ձեր ղեկավարների հետ»:











