Ռուսաստանի հերթական մարդասիրական օգնությամբ ավտոշարասյունը հասել է Ուկրաինայի սահման
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մարդասիրական օգնությամբ նոր ավտոշարասյունը հասել է Ուկրաինայի սահման, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Արդեն սկսվել է բեռների մաքսային ձևակերպումը, որից հետո բեռների մի մասը կփոխանցվի Դոնեցկ, մյուս մասը՝ Լուգանսկ:
Այս անգամ մարդասիրական օգնությունը մոտ 1000 տոննա է կազմել, սա Ռուսաստանի չորրորդ նման ավտոշարասյունն է Ուկրաինայի արևելքին:










