Սանկտ Պետերբուրգում 10 մլն ռուբլու մուշտակ են գողացել
ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքի թանկարժեք խանութներից մեկից մոտ 10.5 միլիոն ռուբլու գողություն է կատարվել, գրում է lenta.ru-ն՝ իրավապահ մարմիններին հղումով։
Ինչպես նշվում է՝ մոտ 10.5 միլիոն ռուբլի ընդհանուր արժողությամբ մուշտակները գողացվել են հոկտեմբերի 30-ի վաղ առավոտյան։
Գողերը եղել են դիմակներով, նրանք կոտրել են սրահի պատուհանները և ներս թափանցել։
LifeNews հեռուստաընկերությունը հայտնել է, որ գողացվել է ընդհանուր առմամբ բնական մորթուց 68 մուշտակ և 25 բաճկոն։










