Շվեյցարիայում ձերբակալել են 3 իրաքցու, որոնք պատրաստվում էին ահաբեկչություն կազմակերպել Եվրոպայում
Շվեյցարիայի իշխանությունները հայտարարել են, որ դեռևս մարտին ձերբակալել են Իրաքի երեք քաղաքացու, որոնք կասկածվում են «Իսլամական պետություն» խմբավորմանն աջակցություն ցուցաբերելու և Եվրոպայում ահաբեկչությունների պլանավորման համար, գրում է gazeta.ru-ն:
Նրանց կասկածում են հանցավոր դիտավորությամբ պայթուցիկ նյութերի ստեղծման, պոռնոգրաֆիայի տարածման և Շվեյցարիայի տարածքից դրանց անօրինական հասանելիության խթանման համար:
«Այդ քրեական գործին վերաբերող ոչ մի հավելյալ մանրամասն չի կարող ներկայացվել՝ օպերատիվ նկատառումներից ելնելով»,- ասված է դատախազության հայտարարության մեջ:










