Ռուսաստանցի հայտնի բանկիրը կատակով հայտարարել է, թե ինքը միասեռական է

16:10 • 31.10.14

Ռուսաստանյան «Тинькофф» բանկի ղեկավար, գործարար Օլեգ Տինկովը հայտարարել է, թե ինքը միասեռական է՝ Apple ընկերության ղեկավար Թիմ Կուկի հայտարարության ֆոնին:

 

«Օքեյ, հիմա էլ իմ հերթն է «բացահայտվել» իմ ընկեր Թիմ Կուկից հետո և ասել՝ ես գեյ եմ, ես հպարտ եմ դրանով»,- սոցցանցում գրել էր նա:

 

«Գազետա»-ն հայտնում է, որ բանկի հասարակայնության հետ կապերի բաժնից փոխանցել են, թե դա կատակ է եղել:

 

Կառույցից առաջարկել են հետևել գործարարի Twitter-ին, ինչը կօգնի հասկանալ, որ նա կատակներ է անում և «թրոլինգի» ենթարկում օգտատերերին: