ԱՄՆ-ում ձերբակալվել է փախուստի մեջ գտնվող երկրի ամենավտանգավոր հանցագործներից մեկը

08:34 • 31.10.14

ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում ձերբակալվել է երկրի ամենավտանգավոր հանցագործներից մեկը` Էրիկ Ֆրեյնը, ով, իշխանությունների տվյալներով, կազմակերպել է ոստիկանների վրա հարձակում, գնդակահարել է իրավապահներից մեկին և վիրավորել մյուսին, հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը:


«Ես կարող եմ հաստատել, որ մենք ձերբակալել ենք Էրիկ Ֆրեյնին: Լրացուցիչ տեղեկություն կներկայացվի ավելի ուշ»,- հայտնել է ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Քոնի Դիվենսը:


Իրավապահ մարմինների ավելի քան հազար աշխատակիցներ փնտրում էին Ֆրեյնին մոտ 2 ամիս: Նա ընդգրկված էր երկրի՝ փախուստի մեջ գտնվող 10 ամենավտանգավոր հանցագործների ցուցակում, որը կազմում է ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն: