«Իսլամական պետությունն» իրականացրել է իր ամենասարսափելի կոտորածը. 600 եզդի ու քրիստոնյա է սպանվել անապատում (նկարներ)
Business Insider ամերիկյան բլոգն ահազանգում է, որ Սիրիայում և Իրաքում գործող «Իսլամական պետություն» խմբավորումն իրագործել է մինչ այժմ իր թերևս ամենասարսափելի կոտորածը:
Ըստ աղբյուրի՝ իսլամիստներն անապատում հավաքել են շիա մուսուլման, եզդի ու քրիստոնյա տղամարդ ռազմագերիների՝ 600 հոգու, շարք կանգնեցրել նրանց անդունդի եզրին և գնդակահարել: Այս մասին ահազանգում է նաև Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը:
France-Presse-ն էլ տեղեկացնում է, որ իսլամիստների կողմից հրապարակված լուսանկարները հենց այդ կոտորածն են պատկերում:














