WWF-ը կազմել է Երկրի առավել սարսափազդու կենդանիների ցուցակը

23:43 • 31.10.14

Halloween-ի տոնին ընդառաջ ՌԴ Վայրի բնության համաշխարհային հիմնադրամը կազմել է աշխարհի առավել սարսափազդու կենդանիների ցուցակը: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով հիմնադրամի մամլո հաղորդագրությանը:


Կենդանաբանների ընտրության համար չափանիշ են հանդիսացել ինչպես կենդանիների սարսափազդու արտաքինը, այնպես էլ՝  գիշատիչ սովորյթները:


Գիտնականներն ուշադրություն են դարձնում այն հանգամանքի վրա, որ վտագավոր կենդանիների որոշ տեսակներ անհետացման վտանգի տակ են:


Սարսափազդու կենդանիների ցանկը համալրել են ճերմակ շնաձուկը, հարավաֆրիկյան իժը, թունավոր երկարաեղջյուր ձուկը, սարդը, չղջիկները: Ցուցակում 13-րդ հորիզոնականում մարդն է: