Արցախի Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներին

23:45 • 01.11.14

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 1-ին հանրապետության հարավային թևում գտնվող Արաքսավան բնակավայրում ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներին` հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի գլխավորությամբ:

 


Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմից` քննարկվել են արտաքին քաղաքականության ոլորտում հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների համագործակցությանն առնչվող տարբեր հարցեր:

 


Նախագահ Սահակյանը խորհրդանշական է համարել նման խորհրդակցությունների անցկացումն Արաքսավանում` ընդգծելով, որ դրանք յուրահատուկ լիցք են հաղորդում գյուղական բնակավայրերի զարգացմանը:
Խորհրդակցությանը մասնակցում էին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք: