Բանակցային գործընթացում խոսքից բացի գործնականը չենք տեսնում. Սեյրան Օհանյան

14:04 • 01.11.14

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը գտնում է, որ ադրբեջանցի դիվերսանտների դատավարությունը, որն այս պահին ընթանում է Արցախում, այն վարվում է առաջին հերթին միջազգային նորմերին համաձայն։ «Արցախն այստեղ էլ ցույց է տալիս, որ որպես ժողովրդավարական երկիր, իշխանության ձևավորման գործընթացում առաջատարներից մեկն է։ Եվ դատավարության ընթացքում իրենք իրենց պատիժը պետք է ստանան»,- ասաց նա։


Անդրադառնալով արցախյան հակամարտության հարցում բանակցային գործընթացին՝ նշեց, որ խոսքից, արված հայտարարություններից բացի գործնական քայլ իրենք չեն տեսնում։ «Հաջողությունների առաջին նախապայմանը վստահության ամրապնդման միջոցառումներն են։ Եվ հանդիպման օրերին, նաև մի քանի օր առաջ լարված էր իրավիճակը, այսինքն՝ կրակոցների թիվը շատացել է։ Եթե մեր հարևանները գիտակցեն, որ վստահություն պետք է լինի երկու երկրների միջև, դրանից հետո միայն մնացած հաջողությունները կլինեն»,- ասաց նա։


Նախարարը խոսեց նաև ձմեռային զորակոչի մասին՝ արձանագրելով, որ այդ գործընթացը ամեն տարի կատարելագործվում է. «Նախկին զորակոչների ընթացքում, անկասկած, եղել են թերություններ, բացթողումներ։ Բայց հիմա այդ գործընթացը մաքսիմալ արդարությամբ է կատարվում»։