«Բոկո Հարամ» խմբավորման ղեկավարը ստիպողաբար ամուսնացրել է առևանգված աշակերտուհիներին
«Բոկո Հարամ» ծայրահեղական խմբավորման առաջնորդ Աբուբակար Շեկաուն հերքել է տեղեկությունն այն մասին, որ գրոհայինները հաշտություն են կնքել Նիգերիայի իշխանությունների հետ, գրում է Интерфакс-ը։
«Այս պատերազմում ետ ճանապարհ չկա»,- ասել է նա տեսահաղորդագրությունում։
Շեկաուն հայտնել է նաև, որ 219 աշակերտուհիներ, որոնց առևանգել են գրոհայինները, իսլամ են ընդունել և ստիպողաբար ամուսնացել են։ «Աղջիկների հետ կապված պատմությունը վաղուց մոռացված է, քանի որ նրանց վաղուց ամուսնացրել են»,- ասել է Շեկաուն։
Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 15-ին «Բոկո Հարամ» խմբավորումը գերի էր վերցրել 16-18 տարեկան 276 աշակերտուհի Շիբոկ քաղաքում։ 57 աղջիկների հաջողվել էր փախչել։










