Չինաստանում Սահմանադրության օր է հռչակվել

13:28 • 01.11.14

Չինաստանում Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական հանձնաժողովի 11-րդ նստաշրջանի ավարտին որոշում է կայացվել Սահմանադրության օր նշել, հայտնում է «Կորեսպոնդենտը»:

 

Չինաստանում Սահմանադրության օրը կնշվի դեկտեմբերի 4-ին:

 

Հանձնաժողովի հայտարարության մեջ նշվում է, որ Չինաստանում բոլորն առանց վերապահման պետք է գործեն ըստ սահմանադրության, հարգեն և կյանքի կոչեն դրա դրույթները: Հակառակ դեպքում նրանք կենթարկվեն պատասխանատվության:

 

Չինաստանում առաջին սահմանադրությունն ընդունվել է 1954-ին, փոփոխությունների ենթարկվել 1975-ին ու 1978-ին: Գործող սահմանադրությունն ընդունվել է 1982-ի դեկտեմբերի 4-ին: